«Չնայած Հայաստանը սառեցրել է իր մասնակցությունը ՀԱՊԿ-ին և չի վճարում անդամավճարները, երկիրը դեռևս մնում է կազմակերպության լիիրավ անդամ։ Երևանին չենք թողնում մեր համագործակցությունից դուրս՝ գործընկերների համար պահպանելով միավորման շրջանակում մշակվող բոլոր որոշումներին միանալու հնարավորությունը, ինչը, ի վերջո, լիովին կհամապատասխաներ նրանց շահերին։ Ցավոք, հայկական կողմից ընդառաջ քայլեր չենք տեսնում»,- ասել է ՌԴ փոխարտգործնախարար Ալեքսանդր Պանկինը։               
 

Սահմանադրական կեղծ օրակարգը և Բաքվի իրական նպատակները

Սահմանադրական կեղծ օրակարգը և Բաքվի իրական նպատակները
07.11.2026 | 11:54

Ադրբեջանին Հայաստանի Սահմանադրության փոփոխությունն ու Անկախության հռչակագրի հեռացումը պետք չեն իրավական հարթությամբ իբր տարածքային հավակնությունները բացառելու համար։ Նրանք հիմար չեն և լավ են հասկանում, որ, օրինակ, Արցախի ազատագրական պայքարն սկիզբ առավ բացառապես ազգային ոգու և արժանապատվության շնորհիվ, այլ ոչ թե խորհրդային սահմանադրական նորմերի դրդմամբ։ Երբ Արցախը հայաթափելու պահը հասունացավ, նրանք ոչ թե Արցախի Սահմանադրությունը հիշեցին, այլ միջազգային հանրության շրջանում շրջանառության մեջ դրեցին աշխատող մի կեղծ թեզ, թե «Արցախում իբր ծրագրավորվել էր միջազգային լայնածավալ ահաբեկչություն, ինչն անհրաժեշտ էր անհապաղ կանխել»։
Դե, Հայաստանի պարագայում էլ հիմա հասունացնում են «ռևանշիստների» թեզը, թեպետ միջազգային ահաբեկչության վարկածից էլ չեն հրաժարվի. չէ՞ որ հենց դրա համար բեմադրեցին մի ողջ կեղծ դատավարություն՝ գերեվարելով քաղաքական հայտնի գործիչներին։
Նոր Սահմանադրության գաղափարը Ադրբեջանին անհրաժեշտ է՝
- որպես խաղաղության համաձայնագիրն անվերջ ձգձգելու և առանց ջանքեր գործադրելու էական զիջումներ կորզելու պատրվակ,
- Հայաստանի ներքաղաքական կյանքը խիստ լարված պահելու, երկպառակություններ սերմանելու և պատերազմի սպառնալիքի աղբյուրը սահուն կերպով Հայաստան տեղափոխելու նպատակով,
- հայի արժանապատվությունն ու ինքնությունը լրացուցիչ խոցելի դարձնելու նկատառումով և այլն։
Այսօր, քան երբևէ, խիստ արժևորվել է այս ամենը գիտակցելու և ջլատված ուժերը համախմբելու հրամայականը։ Բացարձակապես պետք չէ տրվել իրավագիտական անպտուղ բանավեճերին. դրա ժամանակը չէ, քանի որ հենց այդ կեղծ օրակարգով ենք մղվում դեպի ներազգային պառակտումների և թշնամիներ փնտրում միայն մեր մեջ։
Աստված պահապան մեր Երկրին։

Գևորգ ԴԱՆԻԵԼՅԱՆ
Դիտվել է՝ 1471

Մեկնաբանություններ